Յուրաքանչյուր տարվա մարտի երկրորդ ուրբաթ օրը Քնի համաշխարհային միության (World Sleep
Society) կողմից հայտարարված է Քնի համաշխարհային օր (World Sleep Day), և 2022 թ.-ին այն
նշվում է մարտի 18-ին: Քնի խանգարումների հայկական ասոցիացիան (ՔԽՀԱ) ամեն տարի
անդրադառնում է քնի հիմնախնդրին՝ բարձրաձայնելով այն տարբեր հարթակներում։ 2022 թ-ին Քնի
համաշխարհային օրը Հայաստանում նշվելու է հագեցած ծրագրով՝ կազմակերպվելու են մամուլի ասուլիս,
տեղեկատվական միջոցառումներ բժիշկների և ոչ մասնագետների համար։
Ի՞ՆՉ Է ՔՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ
ՔՀՕ-ն ամենամյա միջոցառում է, որը կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրել առողջ քնի
կարևորմանը, քնի հիգիենայի կանոնների պահմանմանը, քնի խանգարումների մասին տեղեկությունների
տարածմանը, և ամբողջ աշխարհում իրականացվում է քնի բժշկության ոլորտի մասնագետների կողմից։
ՔԽՀԱ-ն ևս միանում է այս նախաձեռնությանը՝ կազմակերպելով միջոցառումների շարք։ 2012թ-ից ի վեր
ՔԽՀԱ նախագահ Սամսոն Խաչատրյանը հանդիսանում է ՔՀՕ դելեգատ Հայաստանում։ Քնի
խանգարումների մեծ մասը հնարավոր է կանխարգելել կամ բուժել, սակայն հիվանդների միայն քչերը
գիտեն այդ մասին և դիմում են մասնագետի օգնության։
Sleep Medicine Textbook – այժմ ՔԽՀԱ անդամների համար զեղչված ինչպես ESRS անդամների համար
Քնի հետազոտման եվրոպական միության (ESRS) կողմից 2021 թվականին լույս է տեսել "Sleep Medicine Textbook (2nd ed.)" ձեռնարկը (հղումը նաև ստորև)։ Այն իրենից ներկայացնում է համընդհանուր "ամբողջը մեկում" կրթական նյութ՝ կազմված 15 բաժիններից, 92 գլուխներից, 1100 էջերից։...