Քնի Համաշխարհային օր

«ՔՆԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»
ՔՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ / WORLD SLEEP DAY

Մարտի 15, 2019 թ.

Յուրաքանչյուր տարվա մարտի երկրորդ ուրբաթ օրը Քնի համաշխարհային միության (World Sleep
Society) կողմից հայտարարված է Քնի համաշխարհային օր (World Sleep Day), և 2019 թ.-ին այն
նշվում է մարտի 15-ին: Քնի խանգարումների հայկական ասոցիացիան (ՔԽՀԱ) ամեն տարի
անդրադառնում է քնի հիմնախնդրին՝ բարձրաձայնելով այն տարբեր հարթակներում։ 2019 թ-ին Քնի
համաշխարհային օրը Հայաստանում նշվելու է հագեցած ծրագրով՝ կազմակերպվելու են մամուլի ասուլիս,
տեղեկատվական միջոցառումներ բժիշկների և ոչ մասնագետների համար։ 2019թ-ը յուրահատուկ տարի է,
քանի որ միջոցառումները միտված կլինեն ոչ միայն բարձրաձայնելու քնի կարևորությունը։ Քնի
համաշխարհային օրվա շրջանակներում հայկական իրականության մեջ առաջին անգամ հանրայնորեն
հրապարակվելու են Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի կողմից 2014 թ-ից իրականացվող
գիտական աշխատանքի՝ «Քնի խանգարումների տարածվածությունը Հայաստանում»
համաճարակաբանական հետազոտության արդյունքները։ Այն իրականացվել է դռնեդուռ հարցման միջոցով
Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերում. քաղաքային և գյուղական համայնքներում, բարձրադիր
և ցածրադիր բնակավայրերում։

Ի՞ՆՉ Է ՔՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ
ՔՀՕ-ն ամենամյա միջոցառում է, որը կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրել առողջ քնի
կարևորմանը, քնի հիգիենայի կանոնների պահմանմանը, քնի խանգարումների մասին տեղեկությունների
տարածմանը, և ամբողջ աշխարհում իրականացվում է քնի բժշկության ոլորտի մասնագետների կողմից։
ՔԽՀԱ-ն ևս միանում է այս նախաձեռնությանը՝ կազմակերպելով միջոցառումների շարք։ 2012թ-ից ի վեր
ՔԽՀԱ նախագահ Սամսոն Խաչատրյանը հանդիսանում է ՔՀՕ դելեգատ Հայաստանում։ Քնի
խանգարումների մեծ մասը հնարավոր է կանխարգելել կամ բուժել, սակայն հիվանդների միայն քչերը
գիտեն այդ մասին և դիմում են մասնագետի օգնության։
Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
2019թ-ի Քնի համաշխարհային օրվա հայաստանյան կարգախոսն է՝ «Քնի խանգարումները տարածված են
Հայաստանում», որը ենթադրում է ՔԽՀԱ հետազոտական աշխատանքի արդյունքների ամփոփում և
հասարակության լայն զանգվածներին ներկայացում։ Հետազոտությունը իրականացվել է Հայաստանի
տարբեր մարզերում՝ հաշվի առնելով աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները, կլիմայի
տարբերությունները, բնակչության խտությունը։ Հետազոտության մեջ ներառված են 18-ից բարձր տարիքի
թվով 1001 մասնակից։ Նախապես պատրաստված անձնակազմի կողմից ուսումնասիրվել են հիմնական քնի
խանգարումները՝ ներառյալ անքնությունը, քնի ապնոէն, անհանգիստ ոտքերի համախտանիշը, քնի
վարքային խանգարումները և այլն։ Ստացվել են կարևոր տվյալներ քնի խանգարումների բարձր

տարածվածության մասին։ Մանրամասները ներկայացվելու են ստորև նշված ծրագրի ընթացքում՝ ինչպես
մամուլի ասուլիսի, այնպես էլ հատուկ զեկույցների ձևաչափով։

ԾՐԱԳԻՐ
Քնի խանգարումների հայկական ասոցիացիան, հայտարարելով մարտի 15-17-ը Քնի համաշխարհային
օրեր Հայաստանում, կազմակերպում է հետևյալ միջոցառումները.
1. ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ՝ նվիրված Քնի համաշխարհային օրվան և Հայաստանում քնի խանգարումների
առաջին դռնեդուռ համաճարակաբանական հետազոտության արդյունքների ամփոփմանը:
15 մարտի 2019թ., ժ. 13:00, «Armenpress» մամուլի ակումբ,:
Մամուլի ասուլիսի մասնակիցներ.
 Սամսոն Խաչատրյան, «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ,
նյարդաբան, սոմնոլոգ, ՔՀՕ դելեգատ Հայաստանում
 Լիլիթ Ղահրամանյան, «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի քարտուղար,
կլինիկական հոգեբան
 ՀՀ ԱՆ ներկայացուցիչ
2. «Ամեն ինչ քնի մասին» սեմինար – մարտի 15-ին, ժամը 15:00-ին, Երևանի պետական բժշկական
համալսարանի Երիտասարդ հետազոտողների միության աջակցությամբ՝ ուսանողների, բժիշկ-
մասնագետների և այլ հետաքրքրված անձանց համար: Այդ օրը կներկայացվեն դասախոսություններ քնի
կարևորության, քնի հիգիենայի, քնի խանգարումների մասին, առանձնահատուկ շեշտելով «Քնի
խանգարումների տարածվածությունը Հայաստանում» համաճարակաբանական հետազոտական
աշխատանքի արդյունքները։ Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով
https://www.facebook.com/events/2001062150007036/ ։
3. Sleep Medicine Cases կլինիկական դեպքերի քննարկում – մարտի 16-ին Երևանի Պետական
Բժշկական համալսարանի և Heratsi iLAB կազմակերպության հետ միասին Քնի համաշխարհային
օրվա շրջանակներում կլինիկական օրդինատորների և ուսանողների կողմից կներկայացվեն քնի
խանգարումների հետ կապված կլինիկական դեպքեր ուսանողների և բժիշկ-մասնագետների համար։
Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով
https://www.facebook.com/events/802506530115609/ ։
4. «Խոսենք քնի մասին» հանրային ինտերակտիվ հանդիպում Գյումրիում։ Մանրամասն
տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով
https://www.facebook.com/events/332210220746676/
Քնի խանգարումների հայկական ասոցիացիան ակնկալում է հայաստանյան մեդիայի ակտիվ
մասնակցությունը քնի խանգարումների տարածվածության վերաբերյալ հետազոտության արդյունքների
լուսաբանման հարցում։

Կոնտակտային տվյալներ.
Սամսոն Խաչատրյան
ՔԽՀԱ նախագահ
Լիլիթ Ղահրամանյան
ՔԽՀԱ քարտուղար
ՔԽՀԱ գրասենյակ
Էլ. հասցե. info@armsleep.org
Հեռ. 096 519641