
Քնի հետազոտման եվրոպական միության (ESRS) կողմից 2021 թվականին լույս է տեսել “Sleep Medicine Textbook (2nd ed.)” ձեռնարկը (հղումը նաև ստորև)։ Այն իրենից ներկայացնում է համընդհանուր “ամբողջը մեկում” կրթական նյութ՝ կազմված 15 բաժիններից, 92 գլուխներից, 1100 էջերից։
Կազմված լինելով ոլորտի լավագույն ներկայացուցիչների կողմից՝ այն իր մեջ ամփոփում է քնի բժշկության ուսուցման եվրոպական մոտեցումը, և գիտելիքների բազա է հանդիսանում ESRS-ի կողմից հաստատված քնի բժշկության քննությունների համար։
Գիրքը բավականին արդյունավետ միջոց է քնի բժշկության ոլորտում բազային, հիմնաքարային գիտելիքի ձեռքբերման համար։
Ուրախ ենք նշել, որ ՔԽՀԱ անդամների համար գործում է այն զեղչային տարբերակը, որը սհամանված է ESRS անդամի համար։

